Meta-ն պնդում է՝ իրանցի հաքերները փորձել են ջարդել ամերիկացի պաշտոնյաների օգտահաշիվները

Meta-ն պնդում է՝ իրանցի հաքերները փորձել են ջարդել ամերիկացի պաշտոնյաների օգտահաշիվները

Meta ընկերությունը հետքեր է հայտնաբերել, ըստ որոնց՝ իրանցի հաքերները փորձել են ջարդել Ջո Բայդենի և նախկին նախագահ Թրամփի հետ կապ ունեցող ամերիկացի պաշտոնյաների WhatsApp-ի օգտահաշիվները։ Այդ մասին հրապարակվել է ընկերության կայքում։

«Ուսումնասիրելով օգտատերերի դիմումները, մեր անվտանգության ծառայություններն արգելափակել են WhatsApp-ի մի շարք օգտահաշիվներ, որոնք ներկայացել են որպես տեխնոլոգիական ընկերությունների աջակցման ծառայություններ»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հետաքննության ընթացքում կապ է նկատվել իրանցի հաքերների՝  APT24 խմբի հետ, որը, ընկերության պնդմամբ, զբաղվում է ֆիշինգով՝ թիրախում ունենալով քաղաքական գործիչներին ու դիվանագետներին։

Ինչպես ասված է հայտարարության մեջ, հաքերային հարձակումն ուղղված է եղել Իսրայելում, ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում գտնվող առանձին դեմքերի դեմ, բայց հարձակման տակ գտնված օգտահաշիվները չեն ջարդվել։

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին ամերիկյան հետախուզական ծառայությունները պնդել են, թե, իբր, Իրանը փորձել է միջամտել ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրարշավին՝ կիբեռհարձակումներ գործելով թեկնածուների նախընտրական շտաբերի վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում