Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ նպատակով է օգտագործում ChatGPT-ն

Բիլ Գեյթսը պատմել է, թե ինչ նպատակով է օգտագործում ChatGPT-ն

Microsoft կորպորացիայի համահիմնադիր Բիլ Գեյթսը The Verge պարբերականին խոստովանել է, որ ChatGPT-ի ակտիվ օգտագործողներից է։  Պարբերականին Գեյթսն ասել է, որ արհեստական բանականությանը դիմում է հիմնականում տեքստեր գրելու և կոնկրետ հարցերի հետ կապված պարզաբանում, բացատրություն ստանալու համար։

Գեյթսի այդ հարցազրույցը բազմաթիվ փորձագետների զարմանքն է առաջացրել, քանի որ անսպասելի էր, որ, հանդիսանալով հսկայական ֆինանսական միջոցների տեր մարդ,  Գեյթսը հետազոտողների մեծ թիմ չունի, որը կզբաղվեր այդ գործով։

Հարցազրույցում Գեյթսը նաև ընդգծել է Microsoft-ի և OpenAI-ի միջև գործընկերության խորացման անհրաժեշտության մասին։ Նա նաև շեշտել է, որ շարունակում է մնալ  Microsoft-ում խորհրդական և որ այդ ոլորտում ներդրումները դժվար է գերագնահատել։ Միևնույն ժամանակ, Գեյթսը դուրս է եկել կորպորացիայից 2021 թվականին՝ 40 տարվա աշխատանքից հետո։

Սա, թերևս, վերահաստատում է Գեյթսի՝ Microsoft-ում ունեցած դերի կարևորությունը։ Նախկինում լրատվամիջոցները գրել էին, որ նա շարունակում է զգալի ազդեցություն ունենալ կորպորացիայում, ինչպես նաև այն, որ նա առանցքային դերակատարում է ունեցել OpenAI-ի ու նրա համահիմնադիր Սեմ Ալթմանի հետ կորպորացիայի հարաբերությունների ձևավորման գործում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում