Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Բուդապեշտում
10/09/2024 17:01
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է կնքվել Բուդապեշտում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։
«Մեր մայրաքաղաքը կարող է ծառայել որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման վայր։ Դա այն կարևոր օգնությունն է, որը մենք կարող ենք տրամադրել»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
«Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում Սիյարտոն կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։
Քննարկումից հետո նախատեսվում է հանդիպում՝ Հունգարիայի և Հայաստանի ԱԳ նախարարների միջև
Հետևեք մեզ նաև Telegram-ում