Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ն կունենա նոր գլխավոր քարտուղար

Հոկտեմբերի 1-ից ՆԱՏՕ-ն կունենա նոր գլխավոր քարտուղար

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեն պարտականություններին կանցնի հոկտեմբերի 1-ին՝ պաշտոնական արարողությունից անմիջապես հետո։

«Երեքշաբթի՝ հոկտեմբերի 1-ին լրանում է Ստոլտենբերգի պաշտոնավարման վերջնաժամկետը։  Նրան կփոխարինի Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտտեն»,-ասված է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ։

Այդ առիթով Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում կկայանա նոր գլխավոր քարտուղարին լիազորությունների հանձնման պաշտոնական արարողությունն ու մամուլի ասուլիս։

Հետևեք մեզ նաև Telegram-ում