Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական համագործակցության հարցեր են քննարկել

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար Նամիգ Իսլամզադեն Անկարայում հանդիպել է թուրք գործընկերոջ հետ։ Այդ մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Նշվում է, որ նրանք քննարկել են Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության հեռանկարներն ու ներկա իրավիճակը։

Հաղորդագրությունից պարզ է դառնում, որ առանցքում եղել է ռազմական, ռազմա-տեխնիկական համագործակցության խորացումը։

Հիշեցնենք, որ միայն 2023թ․ Ադրբեջանն ու Թուրքիան անցկացրել են 16 համատեղ զորավարժություն։ Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը բազմիցս է հայտարարել, որ իրենց բանակը զարգանալու է թուրքական մոդելով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում