Հայաստանն ու ՄԱԳԱՏԷ-ն 5 տարվա համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետությունն ու Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) մ ստորագրել են 2024-2029 թվականների համար համագործակցության շրջանակային փաստաթուղթ։ Այդ մասին տեղեկացնում է Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
Փաստաթուղթը սահմանում է ՄԱԳԱՏԷ-ի հետ տեխնիկական համագործակցության առաջնահերթություններն ու հետագա ծրագրերի իրականացման շրջանակը` ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ճառագայթային ապահովության և անվտանգության կարգավորման, միջուկային և ճառագայթային բժշկության և հարակից այլ բնագավառներում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 16-20-ը Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը մասնակցել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Գլխավոր համաժողովի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Դրա շրջանակում ՀՀ պատվիրակությունը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Քննարկվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարաձգման և նոր հզորության անցնելու ծրագրերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում