Հիմնադրվեց «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը

Հիմնադրվեց «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը

«Մանթաշյանց» գործարարների ակումբի 18–րդ մասնաճյուղը աշխարհի երկու հայկական մեծ համայնք ունեցող երկրներում ՝ Նիդերլանդներում և Բելգիայում է։ Տեղի հայազգի խոշոր գործարարներն այսուհետ կդառնան համահայկական ամենամեծ բիզնես ցանցի մի մասնիկը։

«Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը և Հայաստանից ժամանած մի խումբ գործարարներ ներկա էին մասնաճյուղի պաշտոնական բացմանը։

«Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասանճյուղի համահիմնադիրներ են Օնիկ Կադյանն ու Գևորգ Կադյանը։

«Մանթաշյանց» ակումբի նոր՝ մասնաճյուղի բացմանը ներկա էին նաև 8 երկրներից ժամանած մանթաշյանականներ, որոնց հետ միասին քննարկվեցին մասնաճյուղի հեռանկարներն ու գործունեության ճանապարհային քարտեզը։

«Այս պահին «Մանթաշյանց Նիդերլանդներ-Բելգիա» մասնաճյուղը կգործի միասին, բայց ժամանակի ընթացքում այն բաժանվելու է երկու մասնաճյուղի, այսինքն մենք ակումբականներ ունենք և Նիդերլանդներից և Բելգիայից։ Եվրոպայի մեր երկրորդ և երրորդ մասնաճյուղերն են այս պահի դրությամբ, սրանից առաջ մենք Գերմանիայում էինք, բայց մոտակա չորս ամիսների ընթացքում ևս չորս մասնաճյուղ ենք ունենալու Եվրոպայում, այնպես որ այս ուղղությունը դեռ շարունակելու է զարգանալ», – իր խոսքում նշեց ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։

Միրաքյանը նաև փաստեց, որ Նիդերլանդներում մենք մեծ հայկական համայքն ունենք և մասնաճյուղը գալիս է օգնելու, որպեսզի այդ հայ համայնքը ավելի արդյունավետ բիզնես գործունեություն ծավալի հենց համայնքի ներսում։

Առաջիկա օրերին գործարարներին սպասվում են բիզնես տուրեր Նիդերլանդներում և Բելգիայում գործող հայտնի և խոշոր ընկերություններ՝ մասնավորապես «Heineken» գարեջրագործական ընկերություն, «Royal Flora Holland» ծաղիկների և բույսերի աշխարհի ամենամեծ միջազգային ծաղկաբուծության շուկա, «Royalblue» ընկերություն , «Horti-projects Holland» ջերմոցների և այգեգործական նախագծերի բարձր տեխնոլոգիական կենտրոն, «Petrosyan Group, Arslanian Group | Diamonds’ Future» միջազգային ադամանդի ոլորտում առաջատար ընկերություն։

Առաջնորդվելով «ՄԵՆՔ»-ն ուժեղ է «ԵՍ»-ից կարգախոսով՝ «Մանթաշյանց» գործարարների ակումբն ընդլայնում է բիզնես ընկերների և գործընկերնի շրջանակը աշխարհի տարբեր անկյուններում՝ իր որդեգրած արժեքների շուրջ համախմբելով աշխարհի հայ գործարարներ ներուժը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում