Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 500-ը․ նրանց թվում շատ են երեխաներն ու կանայք

Լիբանանում զոհերի թիվը գերազանցել է 500-ը․ նրանց թվում  շատ են երեխաներն ու կանայք

Լիբանանի հարավում բնակելի թաղամասերի վրա իսրայելական օդուժի հասցրած հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, ավելի քան 1800 հոգի վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը,  այդ մասին լրագրողներին ասել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։

Զոհերի թվում 50 երեխա կա, 94 կին։ Զոհվել է նաև շտապ օգնության 4 աշխատակից․ իսրայելական օդուժը թիրախավորել է շտապ օգնության մեքենաները ևս»,-ասել է լիբանանցի պաշտոնյան։

Բացի այդ, Իսրայելի հրթիռակոծության  հետևանքով ավերվել է Բինտ-Ջբեյլ քաղաքի հիվանդանոցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում