ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վճռական պատասխան տա Իսրայելին․ Իրանի ԱԳՆ

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պետք է վճռական պատասխան տա Իսրայելին․ Իրանի ԱԳՆ

Անվտանգության խորհուրդը պետք է վճռական պատասխան տա Իսրայելի ագրեսիային ու հանցագործություններին։ Լիբանանում և Գազայում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաքչին՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի նստաշրջանին։

«ՄԱԿ ԱԽ-ն, որն իրավական պատասխանատվություն է կրում աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման համար, պետք է կատարի իր պարտավորությունները։ Եթե դա տեղի չունենա, տարածաշրջանը կներքաշվի լայնամասշտաբ հակամարտության մեջ»,-ասել է իրանցի պաշտոնյան։

Արաքչին նաև նշել է՝ իրավական և բարոյական պատասխանատվություն են կրում հատկապես ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան և պետք է քայլեր ձեռնարկեն, քանի դեռ շատ ուշ չէ։

Իրանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է՝ օկուպացիոն ռեժիմի կողմից իրականացվող հանցագործություններն ու ցեղասպանությունը չպետք է անպատիժ մնան, քանի որ անպատժելիությունը համարձակություն է տալիս ռեժիմին՝ շարունակելու մարդկության դեմ ռազմական հանցագործությունները։

«Եթե Գազայի հատվածում կրակը չդադարեցվի, ապա տարածաշրջանում խաղաղության ոչ մի երաշխիք չի կարող լինել։ Միջազգային հանրությունը չպետք է լռություն պահպանի»,-ընդգծել է Արաքչին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում