Իսրայելը չի հետաքրքրվում միջազգային ջանքերով և հրադադարի կոչերով

Իսրայելը չի հետաքրքրվում միջազգային ջանքերով և հրադադարի կոչերով

Իսրայելը չի հետաքրքրվում միջազգային ջանքերով և հրադադարի կոչերով, հայտարարել է Լիբանանի ժամանակավոր վարչապետ Նաջիբ Միքաթին՝ մեկնաբանելով ուրբաթ օրը Իսրայելի ավիահարվածը Բեյրութի հարավային արվարձանին:

«Նոր ագրեսիան ապացուցում է, որ Իսրայելին չի հետաքրքրում միջազգային բոլոր ջանքերը և հրադադարի կոչերը, ինչը միջազգային հանրությանը պատասխանատու է դարձնում այս ագրեսիան զսպելու և Լիբանանի նկատմամբ իրականացվող այս բռնակալությունն ու ցեղասպանական պատերազմը դադարեցնելու համար», – ասել է Միքաթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում