Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»

Ի՞նչ է փնտրում ՊԵԿ-ը «Տոյոտա Երևանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում ավտոմեքենաների ներկրման ու վաճառքի շուկան առաջիկայում հայտնվելու է ՊԵԿ-ի թիրախում։ Բանն այն է, որ սրահներից կանխիկ եղանակով ավտոմեքենաների վաճառքը ՊԵԿ-ը համարում է իրական արժեքը չարտացոլելու ձև։

Թերթի տեղեկություններով, ի մասնավորի, ուսումնասիրություններ են սկսվել «Տոյոտա Երևան» սրահում, ըստ մեր աղբյուրի պնդման, այս տարի վաճառված ավելի քան 200 մեքենաների ոչ «ինվոյսային» գներով վաճառքի հետ կապված։

«Փաստ» թերթը փորձեց տեղեկությունը ճշտել ընկերությունից, սակայն կապ հաստատել չհաջողվեց: Առաջիկայում պատասխան ստանալուն պես այն կներկայացնենք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում