Անջելինա Ջոլին նոր կերպարով է հանդես եկել AFI փառատոնին
28/10/2024 12:16
Նմանատիպ
Օրերս Կինեմատոգրաֆիայի ամերիկյան ինստիտուտի (AMERICAN FILM INSTITUTE) փառատոնին Անջելինա Ջոլին ներկայացել է նոր կերպարով։ Գանգրահեր Ջոլին երկրպագուներին միջոցառման ժամանակ ուրախացրել է նոր փարթամ սանրվածքով, ինչը կարծես նրանց մեջ արթնացրել է 1980-ականների հիշողությունները: Այս մասին գրում է dailymail-ը։
Անջելինա Ջոլին այս նոր սանրվածքով ներկա է եղել Լոս Անջելեսում կայացած AFI փառատոնի շրջանակում «Մարիա» ֆիլմի ցուցադրության ժամանակ:
49-ամյա դերասանը «Մարիա» ֆիլմում մարմնավորում է լեգենդար օպերային երգչուհի Մարիա Կալասին, նրա կյանքի վերջին տարիները, որոնք անցել են 1970-ականներին Փարիզում։ Ֆիլմը բեմադրել է ռեժիսոր Պաբլո Լարայնը։
Վեց երեխաների մայրը շքեղ կարմիր գորգին փայլել է նաև ոսկե զգեստով՝ ընդգծելով իր սլացիկ կազմվածքը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում