Տեղի կունենա «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը

Տեղի կունենա «Ոսկե գնդակ»-ի հանձնման արարողությունը

Ֆուտբոլային ամենասպաված միջոցառմանն ընդառաջ, «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական սոցիալական ցանցում, կարծես, ակնարկվել է, թե ով է ստանալու մրցանակն այս տարի: Ballon d’or-ի պաշտոնական էջն ակնարկել է «Ոսկե գնդակ»-ի ապագա դափնեկրին։

Տեսանյութում Դիդյե Դրոգբան «Ոսկե գնդակ»-ը հանձնում է բլոգեր Իրան Ֆերեյրիին, որը հայտնի է Ռեսեբ մականվամբ։ Բլոգերը Բրազիլիայի հավաքականի մարզաշապիկով է եղել։
Այս հրապարակումից հետո երկրպագուները մեկնաբանություններում ավելի վստահ են դարձել, որ բաղձալի մրցանակը կշնորհվի Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորին։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը հաղթել է Լա Լիգայում և «Ռեալի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում