Ինչո՞վ է զարմացնում HUAWEI-ի նոր պլանշետը
Նմանատիպ
HUAWEI-ի նոր պլանշետը՝ HUAWEI MatePad Pro 12.2-ը, հզոր սարք է, որը նախատեսված է ոչ միայն զվարճանքի, այլև մասնագիտական օգտագործման համար: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն։
Պլանշետների ձևաչափն այժմ վերածնունդ է ապրում, եթե նոր ստեղծման փուլում սիրողական գործիք էին համարվում, ապա վերջին մի քանի տարիների ընթացքում HUAWEI-ն ակտիվորեն զարգացրել է իր հնարավորությունները՝ թողարկելով հզոր նոթբուքեր՝ թե՛ աշխատանքի, և թե՛ ստեղծարարության համար։
HUAWEI MatePad Pro 12.2- ի հիմնական առանձնահատկությունն էկրանն է: Սա 12,2 դյույմանոց Tandem OLED էկրան է, որն ունի 2800 x 1840 պիքսելի թույլատրելիություն և մինչև մեկ միլիարդ գույներ: Այն ապահվում է պատկերի ամենաբարձր որակը՝ 2,000,000:1։ Հրաշալի հնարավորություն է՝ գրաֆիկայի հետ աշխատելու, ֆիլմեր դիտելու և ճշգրիտ գունային վերարտադրություն պահանջող առաջադրանքներ կատարելու համար:
Էկրանի հակապատկերային մակերեսը թույլ է տալիս առանց աչքերը վնաեսելու ապահով աշխատել և կարդալ ցանկացած տեքստ։ Օրինակ՝ եթե անհրաժեշտ է խմբագրել լայնածավալ տեքստեր դրսում կամ նկարել բնության մեջ, Multipad Pro 12.2 էկրանը ապահովում է գերազանց տեսանելիություն նույնիսկ արևի պայծառ լույսի տակ։
Մինչև 16 գիգաբայթ օպերատիվ հիշողությունը և մինչև 1 տերաբայթ ներկառուցված պահեստը պլանշետը դարձնում են իդեալական գործիք մեծ ֆայլերի հետ աշխատելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում