Գործարարն ինչքան հաջողակ է, այնքան իր հետևում մեծ անհաջողություններ ունի․ Միրաքյան
Նմանատիպ
Վահրամ Միրաքյանը հավատացնում է, որ գործարարն ինչքան հաջողակ է, այնքան իր հետևում մեծ անհաջողություններ ունի։
«Դուք երբևէ տեսե՞լ եք ուժեղ մարդու, որը չի անցել դժվարությունների ու անհաջողությունների միջով։ Ինչքան գործարարը հաջողակ է, այնքան իր հետևում մեծ անհաջողություններ ունի։ Անհաջողությունները պետք է դիտարկել ավելի ուժեղանալու և մծանալու համար հերթական աստիճան և փուլ։ Կարևորն այն չէ, որ դու տասն անգամ ընկել ես, կարևորն այն է, որ տասնմեկ անգամ բարձրանաս»,- ասում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր Վահրամ Միրաքյանը։
Միրաքյանն իր խոսքում անդրադառնում է վերջերս կայացած Mantashyants Open Events ձևաչափով հանդիպումների շարքից «անՀաջողությունների պատմություններ՝ գործարարներից» միջոցառմանը, որի շրջանակում ներկայիս հաջողակ գործարարները հանդիսատեսի հետ կիսվեցին իրենց անհաջողությունների պատմություններով։
Վահրամ Միրաքյանը հավատացնում է, որ գործարարն ինչքան հաջողակ է, այնքան իր հետևում մեծ անհաջողություններ ունի, այնպես որ այդ առումով անհաջողությանը պետք է դիտարկել որպես հերթական աստիճան և փուլ՝ ավելի ուժեղանալու և մեծանալու համար։
«Ինչքան անհաջողությունները մեծ են, այնքան այդ մարդն ավելի ուժեղ է լինում։ Կան չէ՞ մարդիկ, որ ասում են՝ տեսեք այս մեկը բամբակի մեջ պահված մարդ է։ Այսինքն՝ այդ մարդուն հեռու են պահել բոլոր փորձություններից, մարդն անհաջողություններ չի տեսել, իսկ դա շատ վտանգավոր բան է մարդու զարգացման համար, նույնը վերաբերում է նաև գործարարներին։ Անհաջողությանը պետք է վերաբերվել զարգացման համար հերթական փուլի։ Բայց միշտ հիշեք՝ շատ կարևոր կետ կա անհաջողությունների ժամանակ։ Պետք է կենտրոնանալ ինչ որ բան սովորեու վրա և չկրկնեք նույն սխալները։
Եթե մի քանի անգամ կրկնում եք, այդ արդեն հիմարություն է, դա անհաջողություն չէ, պետք է հեռու մնալ այդպիսի փորձից, այնպես որ ավելի լավ է կենտրոնանաք անհաջողություններից ինչ որ բան սովորելու վրա ու չհիասթափվել, ամենակարևորը՝ չկոտրվել, որն ամենադժվար կետերից մեկն է այս ամբողջ հարցում, որովհետև անհաջողությունների հիմնական «էֆեկտը» հենց այդ կոտրվելն է լինում ժամանակի ընթացքում»,-խորհուրդ է տալիս Վահրամ ՄԻրաքյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում