Ուկրաինայի ողջ տարածքից ՌԴ զորքերն ամբողջովին պետք է դուրս բերվեն․ Կիև
04/11/2024 19:48
Նմանատիպ
Ուկրաինական հակամարտությունը պետք է ավարտվի Ռուսաստանի զինված ուժերի ամբողջական դուրսբերմամբ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը:
«Ուկրաինայի ամբողջ տարածքից ռուսական զորքերի ամբողջական և անվերապահ դուրսբերում»,-նշել է նա՝ թվարկելով խաղաղության պայմանները:
Այնուամենայնիվ, Երմակը խոստովանել է, որ Կիևը պատրաստ է հաշվի առնել այլ շահագրգիռ կողմերի շահերը, եթե դրանք հիմնված են միջազգային իրավունքի և Ուկրաինայի սահմանների անվտանգության ու տարածքային ամբողջականության վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում