ՀՀ պետական պարտքը նոր ռեկորդներ է սահմանում

ՀՀ պետական պարտքը նոր ռեկորդներ է սահմանում

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 4,842,070.0 մլն դրամ: 2023թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է 387,877 մլն դրամով կամ 8․7%-ով, գրում է B24.am-ը։

Մասնավորապես, արտաքին պարտքը նվազել է 124,735․5 մլն դրամով կամ 4․9%-ով և կազմել 2,438,510.7 մլն դրամ, որից ՀՀ կառավարության պարտքը՝ 2,236,480.0 մլն դրամ է, իսկ Կենտրոնական բանկի պարտքը՝ 202,030.7 մլն դրամ:

Ինչ վերաբերում է ներքին պարտքին, ապա այն աճել է 27․1%-ով կամ 512,612․5 մլն դրամով և կազմել 2,403,559.3 մլն դրամ, որից ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսեր՝ 2,181,450.7 մլն դրամ, ռեզիդենտների կողմից ձեռք բերված արտարժութային պետական պարտատոմսեր՝ 215,301.9 և ներքին երաշխիքներ՝ 6,806.7 մլն դրամ:

B24.am-ը նշում է, որ եթե պետական պարտքը ներկայացնենք ԱՄՆ դոլարով՝ հաշվի առնելով դոլարի 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի 387.32 դրամ փոխարժեքը, ապա 2024թ.-ի սեպտեմբերի 30-ի ՀՀ պետական պարտքը կազմել է 12․5 մլրդ ԱՄՆ դոլար: Այդ թվում` արտաքին պարտքը կազմել է 6․3 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 6․2 մլրդ ԱՄՆ դոլար։ 2023թ.-ի սեպտեմբերի վերջի 11․32 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ պետական պարտքն աճել է 10․4%-ով կամ 1,179․1 մլն դոլարով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում