ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի կարգապահական գումարտակում հայտնաբերվել է 19-ամյա զինվորի մարմինը

Այսօր՝ նոյեմբեր 13-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում զինծառայող է մահացել: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մահացածը Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ 19-ամյա Նարեկ Գրիգորյանն է, ով եղել է կարգապահական գումարտակում:

Նա ընտանիքի միակ տղան էր, ուներ 3 քույր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում