Լեհաստանի նախագահը տանն աշխատելիս կորցրել է մատը
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան տանը դժբախտ պատահարի ժամանակ կորցրել է աջ ձեռքի մատի մի մասը: Այս մասին հաղորդում է լեհական Onet պորտալը՝ վկայակոչելով նախագահի գրասենյակի քարտուղար Վոյցեխ Կոլարսկուն:
«Տանն աշխատելիս նախագահը լուրջ վնասվածք է ստացել, ինչի համար փոքր վիրահատական միջամտություն է պահանջվել, բայց հիմա ամեն ինչ կարգին է։ Դեպքը տեղի է ունեցել նախագահի հետ ճիշտ այնպես, ինչպես, ցավոք, կարող էր պատահել ցանկացած մարդու հետ»,-հայտարարել է Կոլարսկին։
Այս տարվա հոկտեմբերի սկզբին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպման ժամանակ Անջեյ Դուդան առաջին անգամ հանրությանը ներկայացել էր աջ ձեռքին օրթեզով: Նրա երկու մատներն անշարժացել էին։ Հայտնի չէր, թե ինչ է տեղի ունեցել պետության ղեկավարի հետ։ Այս շաբաթ Ազգային Անկախության օրվա տոնակատարության ժամանակ արված լուսանկարներում երևում է, որ նախագահ Անջեյ Դուդան, ամենայն հավանականությամբ, կորցրել է աջ ձեռքի միջնամատի ծայրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում