Google-ին պարտավորեցնում են վաճառել իր բրաուզերը․ Bloomberg
Նմանատիպ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատարանի միջոցով պահանջելու է Alphabet-ից, որը տիրապետում է տեխնոլոգիական հսկա Google-ին, վաճառի Chrome բրաուզերը: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ տվյալների՝ նախարարությունում ցանկանում են բրաուզերի վաճառք պահանջել, քանի որ այն Google որոնողական համակարգ մուտք գործելու հիմնական միջոցներից մեկն է: Ըստ StatCounter-ի վերլուծության տվյալների՝ Chrome-ի մասնաբաժինը ԱՄՆ շուկայում կազմում է 61%:
«Արդարադատության նախարարությունը շարունակում է առաջ մղել արմատական օրակարգը, որն այս դեպքում դուրս է գալիս իրավական հարցերի շրջանակից»,-այս մասին ասել է ընկերության կարգավորման հարցերով փոխնախագահ Լի-էն Մալհոլանդի: Google-ի ներկայացուցիչները կարծում են, որ նման նախաձեռնությունները կարող են վնաս հասցնել օգտատերերին և մշակողներին։
Օգոստոսի 5-ին Վաշինգտոնի դատարանը վճռել էր, որ Google-ը ապօրինի մենաշնորհել է որոնման շուկան բացառիկ գործարքների միջոցով:
2021 թվականին Alphabet-ի 26,3 միլիարդ դոլարի վճարումները Google որոնողական համակարգը սմարթֆոնների և վեբ բրաուզերների համար խանգարել են մրցակիցներին շուկայում հաջողության հասնել: Այս մասին հայտնել է դատավոր Ամիտ Մեհտան հայտարարել է։
Ավելի վաղ Google-ին պարտավորեցրել էին Android-ն ամբողջությամբ բացել այլ հավելվածների խանութների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում