Վարչապետի աշխատակազմում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավոր

Վարչապետի աշխատակազմում հաշվառված «Toyota»-ն բախվել է ավտոքարշակին. կա վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, ժամը 06:20-ի սահմաններում, «Toyota» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Ford» ավտոքարշակին:

Վթարի հետևանքով 1 հոգի, որը «Toyota»-ի մեջ է եղել, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորը «Toyota»-ի վարորդն է՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արսեն Ասատրյանը, իսկ «Toyota»-ն հաշվառված է ՀՀ վարչապետի աշխատակազմի հաշվեկշռում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում