Իտալիան թույլ չի տա Ուկրաինային հեռահար զենքեր օգտագործել․ Le Monde

Իտալիան թույլ չի տա Ուկրաինային հեռահար զենքեր օգտագործել․ Le Monde

Իտալիան հրաժարվել է թույլ տալ Ուկրաինայի զինված ուժերին օգտագործել իր հեռահար զենքերը Ռուսաստանի տարածքներին հարվածելու համար: Ինչպես փոխանցում է Le Monde-ը, այս մասին հայտարարել է հանրապետության ԱԳ նախարար Անտոնիո Տայանին։

«Ուկրաինայի կողմից զենքի օգտագործման վերաբերյալ մեր դիրքորոշումը չի փոխվել, այն կարող է օգտագործվել միայն Ուկրաինայի տարածքում»,-ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ռիո դե Ժանեյրոյում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում հայտարարել էր, որ Գերմանիան հավատարիմ է Ուկրաինայի զինված ուժերին Taurus հեռահար հրթիռներ չմատակարարելու որոշմանը: Նրա խոսքով՝ դա սկզբունքի հարց է, որից Բեռլինը չի հրաժարվի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում