ՀԱՊԿ անդամ երկրները չեն կարող օգնություն ցուցաբերել Ռուսաստանին․ Պուտին
Նմանատիպ
Ռուսաստանը նույնիսկ իր տարածքում ATACMS հեռահար հրթիռների հարվածների առկայության դեպքում կարող է ավելի շատ օգնություն ցուցաբերել ՀԱՊԿ անդամ երկրներին, քան նրանք կարող են օգնել Ռուսաստանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եկեք իրատեսական նայենք տեղի ունեցող իրադարձություններին։ Նույնիսկ այն բանից հետո, երբ ամերիկյան ATACMS հեռահար հրթիռներով հարվածներ են հասցվում ռուսական տարածքին, ինչ կարող են անել ՀԱՊԿ անդամ մյուս երկրները Ռուսաստանին օգնություն ցուցաբերելու համար, կարծում եմ ոչինչ։ Ամենայն հավանականությամբ, նույնիսկ այս պայմաններում մենք ի վիճակի ենք նրանց ավելի շատ օգնություն ցուցաբերել, քան նրանք մեզ։ ՌԴ զինված ուժերի ռեսուրսներն ու անվտանգության պաշարը բավարար են թե՛ պատերազմելու, թե՛ միաժամանակ մեր դաշնակիցներին աջակցելու համար, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,- ասել Է Պուտինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում