Թուրքիայից ֆինանսավորվող ահաբեկչական խմբերը գրոհել են Հալեպը

Թուրքիայից ֆինանսավորվող ահաբեկչական խմբերը գրոհել են Հալեպը

Թուրքիան ռազմական տեխնիկա է ուղարկում Սիրիա։ Այս մասին հայտնում են ռուսական թելեգրամյան ալիքները։

Ըստ աղբյուրների՝ թուրքական կողմը Սիրիա է ուղարկում տանկեր, հրետանի եւ այլ զրահատեխնիկա։ Ենթադրվում է, որ այդ կերպ Անկարան փորձում է աջակցել «Հայաթ Թահրիր աշ Շամ» ահաբեկչական խմբավորմանը, որը, այլ խմբավորումների աջակցությամբ, հարձակվում է Սիրիայի Հալեպ նահանգի վրա։

Սիրիայի ընդդիմադիր Խմբավորումներին հաջողվել է գրավել Հալեպ քաղաքից արեւմուտք գտնվող Անջարա բնակավայրը, ինչպես նաև սիրիական բանակի 46-րդ բրիգադի հենակետերը։

Հաղորդվում է, որ հարձակումները հետ մղելու գործում ներգրավված են ռուսական ավիացիան և սիրիական կառավարական ուժերի հրետանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում