Ավտոբուսի 18 վարորդ հեռացվել է աշխատանքից

Ավտոբուսի 18 վարորդ հեռացվել է աշխատանքից

Երևանի քաղաքապետարանը աշխատանքից հեռացրել է բողոքի ակցիա իրականացնող 18 վարորդի։ Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը ներկայացրել է նրանց աշխատանքից հեռացնելու հիմքերը։

«ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։

Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,-գրել է խոսնակը:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ավտոբուսի վարորդները գործադուլ են հայտարարել` բողոքելով աշխատանքային պայմաններից և իրենց աշխատանքի համեմատ ոչ բավարար աշխատավարձից։

Իրավիճակի հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, շեշտելով, որ բողոքի ակցիա իրականացնող վարորդների հետ որևէ կոմպրոմիսի չեն գնալու, միաժամանակ խոստանալով պատասխանատվության ենթարկել ակցիայի կազմակերպիչներին։

Ավինյանի հայտարարությանը հաջորդել է 18 վարորդի աշխատանքից հեռացումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում