Microsoft-ի դեմ 1,27 մլրդ դոլարի հայց են ներկայացրել
Նմանատիպ
Ամերիկյան Microsoft տեխնոլոգիական կորպորացիայի դեմ Մեծ Բրիտանիայում 1 մլրդ ֆունտ ստեռլինգով (1,27 մլրդ դոլար) կոլեկտիվ (Scott+Scott) հակամենաշնորհային հայց է ներկայացվել: Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ):
The Wall Street Journal-ի տեղեկություններով՝ Scott+Scott իրավաբանական ընկերության կողմից ներկայացված դատական հայցում Microsoft-ը մեղադրվում է գների բարձրացման մեջ Մեծ Բրիտանիայի կորպորատիվ հաճախորդների համար, որոնք օգտագործում են ОС Windows Server-ը համատեղությամբ մրցակից ընկերությունների՝ Google-ի և Amazon-ի ամպային հարթակների հետ:
Հայցը ներկայացվել է դեկտեմբերի 3-ին Մեծ Բրիտանիայի մրցակցության հարցերով Վերաքննիչ դատարան։
Հղում անելով իր աղբյուրներին՝ նոյեմբերի վերջին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ ԱՄՆ-ում լայնածավալ հակամենաշնորհային հետաքննություն են սկսել Microsoft-ի դեմ:
Ըստ տեղեկությունների՝ հետաքննության կենտրոնում է գտնվում Microsoft-ի կողմից գրասենյակային փաթեթի և անվտանգության ծրագրային ապահովման հնարավոր օգտագործումը՝ օգտատերերին իրենց ամպային հավելվածներին կապելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում