ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանը դատապարտվեց ազատազրկման
10/12/2024 12:41
Նմանատիպ
Հակակոռուպցիոն քրեական դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հրապարակել է ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով դատավճիռը։
Նա մեղավոր է ճանաչվել պաշտոնական լիազորությունների չարաշահման, խոշոր չափերով կաշառք ստանալու, խոշոր չափերով խարդախության համար, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 5 ամիս՝ 5 տարվա ազատազրկմանը հաշվակցելով կալանքի ժամկետը։
Փիլոյանը 3 տարի ժամկետով զրկվեց որոշակի հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, բացի այդ, նշանակվել է տուգանք՝ 1 միլիոն 300 հազար դրամի չափով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում