Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կհանգուցալուծվի Թրամփի երդմնակալությունից հետո․ Fox News

Ռուս-Ուկրաինական հակամարտությունը կհանգուցալուծվի Թրամփի երդմնակալությունից հետո․ Fox News

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցով հատուկ բանագնացի պաշտոնի թեկնածու Քիթ Քելլոգը Fox News հեռուստաալիքի եթերում վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Կիևի հակամարտությունը կհաջողվի կարգավորել Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո:

«Երբ խոսքը վերաբերում Է Ուկրաինային և Ռուսաստանին, Ես իսկապես հավատում եմ, որ դա կորոշվի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»,- ասել է Քելլոգը:

Նրա խոսքով՝ Թրամփն ունակ է վճռական գործողությունների, այդ թվում՝ կարող է հրավիրել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներին Վաշինգտոն՝ խաղաղ համաձայնության հասնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում