ՌԴ-ի հետ միջուկային հարվածների փոխանակման մասին խոսակցությունը կբերի աղետի․ Լավրով
Նմանատիպ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ ամերիկացի քաղաքական գործիչների խոսակցությունները Ռուսաստանի հետ միջուկային հարվածների սահմանափակ փոխանակման մասին վտանգավոր խաղ է և աղետի հրավեր, որը Մոսկվայում չեն ցանկանում:
Միևնույն ժամանակ Լավրովը հիշեցրել է, որ հինգ միջուկային տերությունները, որոնց թվում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, 2022 թվականի հունվարին բարձր մակարդակով հայտարարել են միմյանց շահերը հարգելու և այն մասին, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն երբեք չպետք է սանձազերծվի։
Բացի այդ, դիվանագետը նշել է, որ անհանգստացած է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբիի խոսքերով, որը, խոսելով Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին, հնարավոր չի համարել այն տարբերակը, որ ԱՄՆ-ը կարող է տուժել էսկալացիայից:
Իր հերթին ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը մատնանշել է միջուկային հարվածների փոխանակման իրական վտանգի առկայությունը: Բացի այդ, նա չի բացառել Ռուսաստանի կողմից միջուկային փորձարկումների վերսկսումը, որոնք կարող են համապատասխանել ԱՄՆ-ի էսկալացիոն կուրսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում