Washington Post-ն աշխատանքից ազատում է աշխատակիցներին

Washington Post-ն աշխատանքից ազատում է աշխատակիցներին

Լեգենդար թերթը՝ Washington Post-ը, պայքարում է աճող կորուստների դեմ: Այն աշխատանքից կհեռացնի իր աշխատակիցների մոտ 4%-ին կամ 100-ից պակաս մարդու՝ փորձելով կրճատել ծախսերը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Թերթից հայտնել են, որ փոփոխություններ է կատարվում մի շարք բիզնես գործառույթներում։ Իսկ կրճատումները չեն անդրադառնա խմբագրության բնականոն աշխատանքին:

Թերթը, որը պատկանում է Ջեֆ Բեզոսի հիմնադրած Amazon.com-ին, այն բազմաթիվ լրատվամիջոցներից մեկն է, որը տասնամյակներ շարունակ փորձել է պահպանել կայուն բիզնես մոդելը ինտերնետի զարգացման ընթացքում։
Ըստ տեղեկությունների՝ The Post-ը բախվել է թվային լսարանի կրճատման հետ։ 2023 թվականին հաղորդվել էր 77 միլիոն դոլար վնասի մասին:

«The Washington Post-ը շարունակում է իր վերափոխումը՝ ներկայիս պահանջներին համապատասխանելու, ավելի կայուն ապագա կառուցելու և իր լսարանին, որտեղ էլ որ լինի հասնելու համար»,-ասվում է հThe Washington Post-ի հայտարարության մեջ:
Դեռ 2023 թվականին The Post-ի ղեկավարներն առաջարկել էին բաժնետոմսերի կամավոր հետգնումներ՝ աշխատակիցների թիվը մոտ 10%-ով կրճատելու, խմբագրության լրագրողների չափը մինչև 940-ի կրճատելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում