Թրամփը խոստացել է Մերձավոր Արևելքը վերածել դժոխքի

Թրամփը խոստացել է Մերձավոր Արևելքը վերածել դժոխքի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդները չազատագրվեն մինչև իր պաշտոնակալումը, Մերձավոր Արևելքում իրավիճակը ծայրահեղ կոշտ ընթացք կստանա:

«Եթե մինչև իմ Սպիտակ տուն գնալը պատանդները չազատագրվեն, Մերձավոր Արևելքում իսկական դժոխք կբռնկվի։ Դա լավ չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ի, ո՛չ էլ, անկեղծ ասած, որևէ մեկի համար։ Դժոխքը կբռնկվի, ես չպետք է դա ավելի մանրամասն բացատրեմ, բայց այդպես էլ կլինի»,- հայտարարել Է Թրամփը՝ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյի իր նստավայրում։

Նա հավելել է, որ պատանդ վերցնելն անթույլատրելի էր և նրանց պետք է վաղուց ազատ արձակեին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում