Այսօր Խորեն Հովհաննիսյանի 70-ամյակն է

Այսօր Խորեն Հովհաննիսյանի 70-ամյակն է

1955 թվականի հունվարի 10-ին ծնվել է «Արարատ»-ի և ԽՍՀՄ հավաքականի կիսապաշտպան, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող Խորեն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը համարվում է «Արարատ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն, 295 խաղում դառնալով 93 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։

-Երկրպագուները լավ հիշում են «Արարատ»-«Բավարիա» հանդիպումը: Ինչպե՞ս եք դուք հիշում այդ հանդիպումը:

-Ինչպե՞ս կարելի է չհիշել «Բավարիա»-ի հետ հանդիպումը: Դա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր Չեմպիոնների գավաթի շրջանակում: Քառորդ եզրափակիչում մենք հանդիպեցինք գերմանական «Բավարիա»-ի հետ, և հենց այդ տարի «Բավարիա»-ն դարձավ գավաթակիր: Մենք հաղթեցինք 1-0 հաշվով, սակայն հետագայում պարտվեցինք հյուրընկալվելիս: Այստեղ կարծես տան պատերը օգնեցին, օգնեց նաև ժողովուրդը, օդը, ամեն-ամեն ինչը:

-Դուք հայկական ֆուտբոլի այն բացառիկ ֆուտբոլիստն եք, ով գոլ է խփելԱրգենտինայի հավաքականի դարպասին:

-Իսկապես հետաքրքրիր պահեր էին, առավել ևս, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի չեմպիոն էր: Նրանց կազմում այնպիսի աստղեր էին խաղում, ինչպիսին Մարադոնան էր: Մեզ հաջողվեց իրենց դաշտում 1-1 խաղալ: Երկու հանդիումներն էլ ավարտվեցին 1-1 հաշվով:

Հատված՝ Խորեն Հովհաննիսյանի հետ հարցազրույցից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում