ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ․ Օվերչուկ
Նմանատիպ
ԵՄ-ի հետ Երևանի առևտուրը մի քանի անգամ ավելի քիչ է, քան ԵԱՏՄ-ի հետ: Հայաստանի առևտրաշրջանառությունը Եվրամիության հետ նվազում է: Այս մասին այսօր Վիետնամում լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«11 ամսվա թարմ վիճակագրությունը հասանելի է. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմում է 11,6 միլիարդ դոլար, ԵԱՏՄ-ի հետ՝ մոտ 12 միլիարդ դոլար: Սա ասում են տնտեսագիտությունը և իրականությունը։
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագծի նախաձեռնողները հասկանում են, որ Եվրամիությանն անդամակցելը «շատ հիպոթետիկ է» և չեն ցանկանում կորցնել այն տնտեսական օգուտներն ու առավելությունները, որոնք գրանցվում են ԵԱՏՄ կազմում լինելու արդյունքում», – նշել է ՌԴ փոխվարչապետը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված չէ դուրս գալ ԵԱՏՄ երկրների շուկաներից։
«Հաջորդ քայլերը մնում են Հայաստանի կառավարությանը։ Նրանք կա՛մ պնդում են, որ նման հարց ՀՀ կառավարության օրակարգում չկա, կա՛մ չեն ցանկանում, չեն ծրագրում հեռանալ, կա՛մ կգնահատեն, թե որտեղ իրենց համար ավելի լավ կլինի։ Կտեսնենք, թե ինչպես կզարգանա իրավիճակը»,- ասել է Օվերչուկը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում