Եվրոպական բանկերը բաժնետերերին կվճարեն ռեկորդային 123 մլրդ եվրո

Եվրոպական բանկերը բաժնետերերին կվճարեն ռեկորդային 123 մլրդ եվրո

2024 թվականի արդյունքներով եվրոպական բանկերը, ներառյալ` բրիտանական բանկերը, բաժնետերերին կվճարեն 123,4 մլրդ եվրո։ Այս մասին գրում է Financial Times-ը՝ փոխանցելով շվեյցարական UBS բանկի հաշվարկները։

Սա 2005 թվականից ի վեր ռեկորդային ցուցանիշ է։ Նախորդող տարիներին դրանք զգալիորեն ցածր են եղել, օրինակ՝ 2022-ին 80,5 միլիարդ եվրո է եղել իսկ 2019-ին՝ 24,4 միլիարդ եվրո:
Ըստ UBS-ի կանխատեսումների՝ 2024-ի արդյունքներով ամենաէական վճարումները կստանան բրիտանական HSBC-ի բաժնետերերը՝ 19,3 միլիարդ եվրո: Նրանց կհաջորդեն ֆրանսիական BNP Paribas-ը՝ 11,6 միլիարդ եվրո և իտալական UniCredit-ը՝ 8,8 միլիարդ եվրո:

Բաժնետերերին խոշոր վճարումները հիմնականում կապված են բանկային գործառնությունների եկամտաբերության աճի հետ՝ տարբեր երկրներում Կենտրոնական բանկի բազային տոկոսադրույքների բարձրացման ֆոնին: Բացի այդ, ինչպես նշում Է FT-ն, բանկերը ձգտում են փոխհատուցել բաժնետերերին covid-19 համաճարակի ընթացքում վճարումների կրճատման կամ ընդհանրապես դադարեցման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում