Զելենսկին կրկին կոչ է արել ՆԱՏՕ-ին զորքեր տեղակայել Ուկրաինայում. Bloomberg
24/01/2025 13:31
Նմանատիպ
Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել արևմտյան երկրներին զորքեր ուղարկել Ուկրաինա։
«Հիանալի կլինի, եթե ՆԱՏՕ-ի զորքերը տեղակայվեն Ուկրաինայում, որպեսզի հակամարտությունից հետո հնարավոր լինի պահպանել խաղաղությունը»,- ասել է նա Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:
Միևնույն ժամանակ, Զելենսկին նշել է, որ այդ զինվորականները չեն լինի Կիևում, ինչպես ցանկանում են որոշ արևմտյան գործընկերներ:
«Բայց Արևմտյան երկրների զորքերի տեղակայումը չի կարող տեղի ունենալ առանց ԱՄՆ-ի մասնակցության։ Առանց ԱՄՆ-ի, ոչ ոք ռիսկ չի անի զորքեր ուղարկել Ուկրաինա»,- ընդգծել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում