Մակրոնը չի կարողացել համոզել Թրամփին․ Financial Times

Մակրոնը չի կարողացել համոզել Թրամփին․ Financial Times

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի կարողացել հասնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտության ավարտից հետո Ուկրաինա եվրոպացի զինվորականների ուղարկմանն աջակցելու պարտավորություններին: Այս մասին հայտնել Է Financial Times թերթը՝ վկայակոչելով անանուն պաշտոնյաների:

«Մակրոնը չկարողացավ հասնել ԱՄՆ նախագահի պարտավորություններին՝ աջակցելու Եվրոպական զինվորականների որոշակի տեղակայմանը Ուկրաինայում, որոնք հնարավորություն կունենան հետագայում զսպելու Ռուսաստանի հնարավոր հարձակումը»,— ասվում է նյութում։

Ինչպես նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետին, Ֆրանսիայի առաջնորդը կարող է մեծ ազդեցություն ունենալ Ուկրաինայի հարցով Սպիտակ տան ղեկավարի նախաձեռնությունների վրա: Աղբյուրի կարծիքով՝ Մակրոնը Թրամփին ավելի հարմարվող է համարել, քան իրականում թվում է:

Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է արագ համաձայնություն ձեռք բերել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, ինչպես նաև պնդել է, որ կարողացել է ստանալ Թրամփի աջակցությունը անվտանգության այն երաշխիքների առումով, որոնք Եվրոպան մտադիր է ապահովել Ուկրաինային:

Հետևեք մեզ նաև Telegram-ում