Meta-ն օգտատերերին թույլ կտա ինքնուրույն ստուգել հրապարակումներում առկա փաստերը

Նմանատիպ
Meta կորպորացիան թույլ կտա օգտատերերին ինքնուրույն ավելացնել դիտողություններ՝ հրաժարվելով իրեն պատկանող Facebook-ում և Instagram-ում փաստերի ստուգման երրորդ կողմի ծառայությունից։ Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում։
Գործառույթը ստացել է Community Notes անվանումը։ Դրա օգնությամբ օգտատերերը կկարողանան դիտողություններ թողնել հրապարակումներին։ Ընկերության կարծիքով՝ այս մոտեցումն ավելի շատ օբյեկտիվություն կապահովի, քան երրորդ կողմի փաստերի ստուգման ծառայությունները:
Մինչ այժմ ԱՄՆ-ում 200 հազար մարդ հայտ է թողել ծրագրին մասնակցելու համար, ընկերությունը պատրաստ է թույլ տալ ավելի շատ մարդկանց: Համակարգի փորձարկման փուլերում դիտողություններ չեն ցուցադրվի: Նշումը նախատեսվում է հրապարակել միայն այն դեպքում, եթե «տարբեր հայացքներ ունեցող օգտատերերը համաձայնեն դրա հետ»։ Այս դեպքում դիտողությունները պետք է ուղեկցվեն տեղեկատվությունը հաստատող հղումով։
Ընկերությունը հույս ունի, որ համակարգը թույլ կտա տարբեր կոնտենտներն ուղեկցել ավելի մանրամասն կոնտեքստով։ Նման գրառումների հեղինակները պետք է լինեն 18 տարեկանից բարձր և գրանցված լինեն հարթակում առնվազն վեց ամիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում