ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 մլրդ եվրո վճարելուն

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 մլրդ եվրո վճարելուն

Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 3,5 մլրդ եվրոյի չափով երրորդ վճարմանը: Այս մասին տեղեկանում ենք խորհրդի կայքից։

«Ծրագրեր Ուկրաինայի համար»-ի շրջանակում ԵՄ խորհուրդը հավանություն տվեց Ուկրաինային անվերադարձ դրամաշնորհների և վարկերի երրորդ վճարմանը։ Ուկրաինան շուտով կստանա մոտ 3,5 մլրդ եվրո»,- ասվում է հայտարարության մեջ։

Խորհրդում նշել են այդ ծրագրի հիմնական նպատակն Ուկրաինայի մակրոֆինանսական կայունությանն աջակցելն է։
ԵՄ խորհուրդը եկել է այն եզրակացության, որ Կիևը կատարել է անհրաժեշտ պայմանները՝ Ուկրաինական հիմնադրամից երրորդ տրանշը ստանալու համար:

Ուկրաինական հիմնադրամը, որն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 1-ից, մինչև 50 միլիարդ եվրո ֆինանսավորում է տրամադրում դրամաշնորհների և վարկերի տեսքով՝ 2024-2027 թվականներին Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանը աջակցելու համար:

Արժույթի միջազգային հիմնադրամը փետրվարի վերջին Ուկրաինայի հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի նա կարող է ստանալ հերթական տրանշը՝ 400 մլն դոլարի չափով։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է դադարեցնել Ուկրաինայի համար նախատեսված հսկայական ծախսերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում