Ինդոնեզիայի նախագահը խոստացել է ֆերմերներին 1000 Բու տրամադրել
08/04/2025 22:00

Նմանատիպ
Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոն խոստացել է ֆերմերներին 1000 Բու տրամադրել երկրի գյուղատնտեսական շրջաններում առնետների ներխուժման դեմ պայքարելու համար։ Այս մասին հաղորդում է ինդոնեզական Jakarta Post պորտալը:
«Գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներից մեկը առնետներն են։ Մենք պետք է լուծումներ գտնենք վնասատուների դեմ պայքարի համար, որոնք կարող ենք ինքներս մշակել»,- նշել Է նախագահը։
Նա շեշտել է, որ բուերը, որպես բնական գիշատիչներ, ներկայացնում են «վնասատուների դեմ պայքարի արդյունավետ և էկոլոգիապես մաքուր միջոց»:
«Կառավարությունը 1000 Բու կտրամադրի, որպեսզի օգնի ֆերմերներին այդ խնդրի լուծման հարցում»,- պարբերականը մեջբերում է նախագահի խոսքը:
Պրաբովո Սուբիանտոն նաև հույս է հայտնել, որ բուերը «բազմանան և երկարաժամկետ օգուտ կբերեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում