ՌԴ-ն Իրանից մինչև Ադրբեջան երկաթգիծ կկառուցի
Նմանատիպ
«Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը մտադիր է կառուցել և էլեկտրաֆիկացնել Իրանից դեպի Ադրբեջան գնացող երկաթուղին, իսկ հետագայում այն հասցնել մինչև Ռուսաստան:
Ինչպես տեղեկացնում է Terta.am, հղվելով ռուսաստանյան РИА Новости գործակալությանը, այդ մասին լրագրողներին հայտնել է Պետդումայի տրանսպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Մոսկվիչևը:
Նրա խոսքով՝ Իրանն ու Ռուսաստանը տրանսպորտի ոլորտում մի շարք չլուծված խնդիրներ ունեն:
Օրինակ՝ Իրանում դեռևս ամբողջությամբ չի աշխատում «Կանաչ քարտեզ» համակարգը. իրանցի վարորդները ՌԴ-ում կարող են ավտոմեքենաները պարտադիր ապահովագրել մեկ տարով, իսկ ռուս վարորդներն Իրանում՝ միայն 15 օրով:
«Իրանի տրանսպորտի նախարարությունը դա հասկանում է, և այդ հարցը դրական լուծում կստանա»,-ասել է նա:
Ռուս պաշտոնյան նշել է, որ վերջին 2-3 տարիներին տրանսպորտային բոլոր միջոցներով փոխադրումների ծավալներն աճել են՝ բացի երկաթուղայինից:
2013թ.-ին ավտոմեքենաներով փոխադրումներն Իրանի և Ռուսաստանի միջև աճել են 39 տոկոսով՝ նախորդ տարվա համեմատ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում