Ադրբեջանում զինվոր է սպանվել։ Կադրեր հուղարկավորությունից (18+)

Նմանատիպ
Ապրիլի 24-ին Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի (հայկական անունը` Գետաբեկ) ռազմական դիրքերից մեկում` «Յասամալ» հենակետում սպանվել է պայմանագրային զինծառայող, սերժանտ Սամեդ Միրիևը։ Այս մասին տեղեկացնում է Voskanapat.info-ն։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս սպանության մասին որևէ տեղեկություն չի հաղորդել։ Սակայն համացանցում են հայտնվել Միրիևի դիակի լուսանկարները և կադրեր նրա հուղարկավարությունից։
Ադրբեջանցի զինծառայողի սպանության հանգամանքները բավական տարօրինակ են։ Վերջինս հասցրել է եղբորը հեռախոսով կարճ հաղորդագրություն ուղարկել, որտեղ գրել է իր խնդիրների մասին ու նշել այն անձանց անունները, ովքեր ցանկանում են սպանել իրեն։ SMS հաղորդագրության տեքստը տեղադրված է ներկայացվող տեսանյութի վերջին վարկյաններում։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ Voskanapat.info կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում