Թուրքիայի Գելիքի ածխահանքում մեթան գազի պայթյուն է գրանցվել․ կան զոհեր
Կարդացեք նաև
Թուրքիայի Գելիք բնակավայրում գտնվող մասնավոր ածխահանքում մեթան գազի պայթյուն է տեղի ունեցել։
Պատահարի հետևանքով երկու աշխատակից զոհվել է, ևս հինգը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Թուրքիայի առողջապահության նախարար Քեմալ Մեմիշօղլուն հայտնել է, որ մասնագետներն ու փրկարարական խմբերը գտնվում են բարձր պատրաստվածության վիճակում և ուշադիր հետևում են իրադրությանը։ Տուժածներից երկուսը միացվել են թոքերի արհեստական շնչառության ապարատներին․ նրանց նախատեսվում է տեղափոխել Անկարա՝ բուժումը շարունակելու համար։
Եվս մեկ հանքափոր շարունակում է մնալ փլատակների տակ։ Դեպքի վայրում ընթանում են ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ, մասնագետները փորձում են հասնել փլատակներում արգելափակված աշխատակցին և ազատել նրան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում