Ադրբեջանցի երկու զինծառայող է անցել հայկական կողմը

Ադրբեջանցի երկու զինծառայող է անցել հայկական կողմը

Ադրբեջանցի երկու զինծառայողներ այսօր Ղազախի ուղղությամբ (հայկական անվանումը՝ Խաղխաղ) հատել են Հայաստանի Հանրապետության սահմանը: Այդ մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հայկական կողմ են անցել կրտսեր սերժանտ Մուսա Մուսաեվն ու Թուրալ Յոլչուեվը: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ զինծառայողները մոլորվել են անտառոտ տեղանքում:

Սակայն Times.am-ին հայտնի է դարձել, որ հիշատակված անձինք պայմանագրային զինծառայողներ են, ինչն անհավանական է դարձնում Ադրբեջանի՝ մոլորվելու մասին ներկայացրած վարկածը:

Մանրամասները քիչ ավելի ուշ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում