Երեխաների նկատմամբ թրաֆիքինգի 2 դեպք է գրանցվել 2015թ. Հայաստանում

Երեխաների նկատմամբ թրաֆիքինգի 2 դեպք է գրանցվել 2015թ. Հայաստանում

Անցյալ տարվա ընթացքում  Հայաստանում երեխաների նկատմամբ թրաֆիքինգի երկու դեպք է գրանցվել: Այս մասին հունվարի  15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ՀՀ ոստիկանության քրեական հետախուզման գլխավոր վարչության  3-րդ բաժնի պետ, գնդապետ  Նելլի Դուրյանը:

«2014թ. երեխաների նկատմամբ թրաֆիքինգի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Դուրյանը:

Անդրադառնալով առանց խնամքի մնացած երեխաներին՝ Նելլի Դուրյանը նկատեց, որ նման երեխաների թիվն իրականում մեծ չէ, ուստի յուրաքանչյուրի հարցն օպերատիվ քննարկվում է, գտնվում են լուծումներ: Նա հայտնեց, որ առանց խնամքի մնացած անչափահասների հարցերով հատուկ խումբ է ստեղծվել, որում ներգրավված են իրավասու կառույցների, տեղի ինքնակառավարման մարմինների, հանրային սեկտորի ներկայացուցիչները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում