Գործադիրը պահպանելու է ռազմական հավասարակշռությունն ու անցնելու է ռազմաարդյունաբերության զարգացմանը
Նմանատիպ
Պաշտպանության ոլորտում կառավարության գործունեության հիմքում կդրվի ազգ-բանակ գաղափարը և «հասանելի ռեսուրսներով` առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նշված է կառավարության ծրագրում:
Ըստ կառավարության ծրագրի, այդ մոտեցումները մշակելիս հաշվի են առնվում առկա աշխարհաքաղաքական և անվտանգային սպառնալիքները, որոնցով պայմանավորված ՀՀ-ն պետք է տեսանելի ժամանակահատվածում պահպանի մարտունակ, մշտապես կատարելագործվող և արդիականացող, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելող պաշտպանության համակարգ: «Այդ խնդիրները լուծելու համար անհրաժեշտ զինված ուժերի թվակազմի, պահպանման և զարգացման պաշարների անհամաչափությունը երկրի ազգաբնակչության նկատմամբ թելադրում է հատուկ լուծումների ներդրում, ինչի արդյունքում Զին? ?ած ուժերը բյուջեի և տնտեսության համար բեռ լինելուց պետք է փոխակերպվեն` դառնալով առաջընթացի խթանիչ: Հայոց բանակը «հասարակության հայելին» լինելու փոխարեն պետք է դառնա «հասարակության դպրոցն ու դարբնոցը»` նպաստելով բանիմաց և հայրենասեր քաղաքացու դաստիարակությանը»,- նշված է գործադիրի ծրագրում:
Ըստ այդմ, պաշտպանական ոլորտում ծրագրերն ուղղված են լինելու ռազմական սպառնալիքները չեզոքացնելու համար բավարար ռազմական կարողությունների ստեղծմանն ու տարածաշրջանում ռազմական հավասարակշռության պահպանմանն ուղղված աշխատանքների իրականացմանը, ԶՈՒ-ի ազգային կարողությունների և դաշնակցային ու գործընկերային հարաբերությունների զարգացմանը, զինվորական կառավարման մեխանիզմների արդիականացմանը, բանակ-հասարակություն կապի զարգացմանը, ԶՈՒ-ում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների երաշխիքների, հասարակական և միջանձնային առողջ հարա? ?երությունների ապահովմանը, ինչպես նաև հայրենասիրության, բարոյական նորմերի, կարգապահության և կանոնադրական հարաբերությունների ամրապնդմանը:
Կառավարությունը նպատակային քայլեր կիրականացնի նաև ԶՈՒ-ի քաղաքացիական վերահսկողության և հանրային հաշվետվողականության ապահովման, պաշտպանական ռազմավարական պլանավորման, ռազմական ոլորտի գնումների գործընթացի և վերահսկողության մեխանիզմների կատարելագործման միջոցով ռեսուրսների կառավարման արդյունավետության ու թափանցիկության բարձրացման, ռազմարդյունաբերական համալիրի արդյունավետության, տնտեսական շահավետության ապահովման և այդ ոլորտում ներդրումների խթանման ուղղությամբ:
Գործադիրի ուշադրության կենտրոնում է լինելու նաև զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, զինվորական հաշմանդամների, զոհված, անհայտ կորած զինծառայողների ընտանիքների անդամների պատշաճ սոցիալական երաշխիքների ապահովումը, զորակոչային համակարգում արդարության սկզբունքի ամրապնդմամբ:
Կառավարությունը նախատեսում է ընդլայնել նաև կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում