Թրամպը հերթական անգամ հայտարարել է Իրանի դեմ պատերազմում «հաղթելու» մասին․ մանրամասներ
Կարդացեք նաև
Միացյալ Նահանգների և Իրանի միջև լարվածությունը նոր հանգրվանի է հասել այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը ռազմական հարված են հասցրել Օրմուզի նեղուցում գտնվող Կեշմ կղզուն։ Մինչ տարածաշրջանում շարունակվում են ռազմական գործողություններն ու ծովային խիստ շրջափակումը, Վաշինգտոնն ու Թեհրանը փոխանակվում են կոշտ հայտարարություններով և միմյանց մեղադրում բանակցային գործընթացը փակուղի մտցնելու մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ Վաշինգտոնը հաղթանակ է տարել այս հակամարտությունում, և ռազմական գործողությունների վերսկսումը ծայրահեղ հավանական չէ, եթե միայն պաշտոնական Թեհրանը չհրաժարվի համապարփակ գործարքի կնքումից։ Նա պնդել է, որ Իրանը գտնվում է ֆինանսական ու ռազմական խորը կոլապսի եզրին՝ շեշտելով երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակն ու գնաճի բարձր ցուցանիշները։ Ամերիկյան կողմը նշել է, որ տարածաշրջանում տեղակայել է երեք ավիակիր և հստակեցրել հնարավոր թիրախների ցանկը, որոնց թվում են էլեկտրակայաններն ու տասնյակ կամուրջներ, թեև Թրամփն ընդգծել է, թե չի ցանկանում դիմել լայնածավալ ավերածությունների, քանի դեռ վերջնական համաձայնություն ձեռք բերելու հնարավորություն կա։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն հետևում է իրանական ստորգետնյա գաղտնի օբյեկտներին և անհրաժեշտության դեպքում կարող է հարված հասցնել դրանց շատ արագ։
Ի պատասխան այս գնահատականների՝ Պենտագոնի տվյալներով, փետրվարի վերջից սկսված մարտական գործողությունների հետևանքով ԱՄՆ-ն կորցրել է 23 զինծառայող, ինչը հակասում է Սպիտակ տան որոշ պնդումներին։
Կեշմ կղզու վրա հարվածի մասին տեղեկությունները հաստատել է նաև իրանական Tasnim գործակալությունը՝ հավելելով, որ Մահշահրի, Սիրիկի և Բենդեր-Աբբասի շրջանում լսված ձայները կապված են եղել իրանական ուժերի գործողությունների հետ։ Միևնույն ժամանակ, Իրանի ՎՄՍ-ն և ԿՍԻՐ-ը հայտնել են, որ Օրմուզի նեղուցում արգելված երթուղով ընթացող նավթային տանկերներ են պայթել ու բռնկվել ծովային ահազանգերի հետևանքով։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է նոր օպերատիվ խմբի ստեղծման մասին, որի նպատակն է կանխել Իրանի կողմից ցամաքային ուղիներով զենքի տեղափոխումը՝ ամբողջացնելով պատմության մեջ ամենախոշոր ծովային շրջափակումը։
Դիվանագիտական հարթակում իրավիճակը նույնպես լարված է։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ իրանական կողմի պահանջները չափազանցված են և անիրատեսական, իսկ բանակցություններում նկատելի առաջընթաց չկա։ Իր հերթին, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և արտգործնախարար Աբաս Արաղչին կտրուկ մերժել են ամերիկյան գնահատականները։ Թեհրանը պնդում է, որ նախքան որևէ երկխոսություն սկսելը Վաշինգտոնը պետք է դադարեցնի ծովային շրջափակումը, չեղարկի պատժամիջոցները և դադարեցնի ռազմական ճնշումը։
Արաղչին նշել է, որ ԱՄՆ-ում տեղի ունեցած միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակն ու ԱՄՆ-ի քաղաքական զարգացումները հանգեցրել են միջնորդավորված գործընթացների ժամանակավոր սառեցմանը, քանի որ միջնորդները վերցրել են մի քանի օրվա դադար։ Նա նաև շեշտել է, որ ամերիկացիներն ու տարածաշրջանի երկրները հոգնել են անվերջ պատերազմներից և Իսրայելի ազդեցությունից, և այժմ ԱՄՆ-ն պետք է ընտրություն կատարի՝ ընդունել Իրանի պայմանները, թե վերսկսել պատերազմը։
Այս ֆոնին դիվանագիտական ակտիվություն է նկատվում նաև տարածաշրջանում։ Կատարում հայտնել են, որ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել երկրի էմիրի հետ՝ քննարկելով լարվածության թուլացման ուղիները, իսկ Աբաս Արաղչին անձնական շփումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Օմանի, Պակիստանի, Քուվեյթի, Հորդանանի, Թուրքիայի, Կիպրոսի և Կատարի իր գործընկերների հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում