Ռումինիայի կառավարությանն անվստահություն չհայտնեցին. Բուխարեստում ցույցերը կշարունակվեն
Նմանատիպ
Ռումինիայի կառավարությունը խորհրդարանում հաղթահարել է ընդդիմության ներկայացրած անվստահության քվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, չնայած կառավարության համար այս բարենպաստ որոշմանը այս շաբաթ կիրակի կրկին հակակոռուպցիոն կարգախոսներով ցույցեր են ծրագրվում Բուխարեստում:
Ղեկավարող կոալիցիան ներկայացնող երեք կուսակցությունների ներկայացուցիչներն էլ ձեռնպահ են քվեարկել, ինչը զրկել է ընդդիմությանը կառավարությանն անվստահություն հայտնելու հնարավորությունից, ինչի համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների կեսից ավելին:
Ռումինիայում զանգվածային ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել ապաքրեականացնել կոռուպցիայի որոշ դրսևորումներ, իսկ կոռուպցիայի մեջ մեղադրվող և բանտերում գտնվող որոշ պաշտոնյաների նկատմամբ համաներում հայտարարել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում