Մեծամորի ատոմակայանի պետբյուջե վճարած հարկերի ծավալն ավելացել է 30 տոկոսով
10/02/2017 20:42
Նմանատիպ
2016 թվականի ընթացքում Հայկական ատոմային էլեկտրակայանը պետական բյուջե է վճարել շուրջ 10 մլրդ 898 մլն ՀՀ դրամի հարկեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, ՀԱԷԿ-ը հայտնվել է մեր երկրի խոշոր հարկ վճարողների ցուցակի 11-րդ հորիզոնականում:
Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու տարում, 2015 թվականի համեմատ, Հայկական ատոմային էլեկտրակայանի կողմից բյուջե վճարված հարկերն ու այլ պետական վճարներն աճել են ավելի քան 30 տոկոսով:
2016 թվականին ՀԱԷԿ-ի կողմից վճարված միայն ուղղակի հարկերը, այդ թվում՝ շահութահարկը և եկամտային հարկը, կազմել են 5 մլրդ 764 մլն ՀՀ դրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում