Պաշտպանության նախարարն առաջարկել է սահմանամերձ համայնքների համար ձևավորել միջգերատեսչական խորհուրդ
10/02/2017 20:47
Նմանատիպ
Հաշվի առնելով պաշտպանական ոլորտում սահմանամերձ գյուղական համայնքների խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն առաջարկել է ձևավորել միջգերատեսչական խորհուրդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տավուշի մարզում սահմանամերձ գյուղերի և գյուղական համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշեց նախարարը:
«Հաշվի առնելով սահմանամերձ գյուղական համայնքներում պաշտպանական ոլորտին առնչություն ունեցող խնդիրները`առաջարկում եմ ՊՆ գլխավորությամբ մշտական գործող միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել: Այդ հանձնաժողովին կից մշտապես պետք է գործի սահմանամերձ գյուղերի ղեկավարների խորհուրդ, որպեսզի հարցերը լուծվեն ոչ թե առանձին, այլ համակարգային»,– ասաց նախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում