Սպիտակցի Հայկոն և Թաթուլը վաստակավոր արտի՞ստ

Սպիտակցի Հայկոն և Թաթուլը վաստակավոր արտի՞ստ

Հայ ժողովրդին մշակութային նոր շոկ է սպասվում: Ինչպես հայտնի է դարձել Times.am-ին, ՀՀ Մշակույթի նախարարությունում պատրաստվում են ռաբիզ ոճի երգերի հայտնի կատարողներ սպիտակցի Հայկոյին և Թաթուլ Ավոյանին ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհել:

Նշենք, որ Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, երաժշտության, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, կոնցերտմայստերներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, ստեղծագործող մյուս աշխատողներին, երաժիշտ-կատարողներին՝ բարձր վարպետության և արվեստի զարգացմանը նպաստելու համար։ Կոչումը հիմնադրվել է 2002թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։ Վերասահմանվել է 2004թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով։

Նշենք նաև, որ Սպիտակցի Հայկոյին և Թաթուլին նման կոչում շնորհելու Մշակույթի նախարարության մտադրության մասին արդեն տեղյակ են ՀՀ մի շարք դերասաններ, ովքեր սպառնում են հրաժարվել կոչումից, եթե հիշատակված երկու երգիչներն իսկապես արժանանան այդ պատվին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում